«Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով։ «Հը՞, ի՞՛նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանին հարցրեց Սամվել Ալեքսանյանը։ Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. «Ժամանակ կա։ Տեսնենք»։ «Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»,– Բագրատյանին առաջարկեց Սամվել Ալեքսանյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել