Հատուկ մեր ընթերցողների համար ընտրել և ներկայացնում ենք 20 լավագույն մեջբերումները:

Պատահում են այնպիսի երազներ, որոնցից հետո արթնանալով դեռ երկար, փակ աչքերով մնում ես պառկած՝ հուսալով պահել այդ պահերը, որքան հնարավոր է, երկար:

Որպես օրենք՝ ամենաուժեղները ամենալռակյաց և հանգիստ մարդիկ են:

Մարդիկ երբեք չեն հասկանա ուրիշի ցավը, քանի այն չի դիպել սեփական մաշկին:

Դեռևս չի եղել ոչ մի մեծագույն մտածող առանց խելագարության խառնուրդի:

Մի դաստիարակիր երեխաներին․ միևնույնն է, նրանք նման կլինեն քեզ: Դաստիարակիր ինքդ քեզ:

Թույլ մի տվեք մեկմեկու հանգչել:

Չի կարելի ընկերություն անել մարդու միայն լուսավոր կողմի հետ:

Երբեք մի ստիր մեկին, ով քեզ վստահում է: Երբեք մի վստահիր մեկին, ով քեզ թեկուզ մեկ անգամ ստել է:

Մեկ շատ կարևոր գաղտնիք՝ պետք է գնալ այնտեղ, որտեղ Հոգին է ցանկանում, այլ ոչ այնտեղ, որտեղ իբր պետք է:

Կյանքի հիմնական օրենքը՝ թույլ չտալ քեզ կոտրել ո՛չ մարդկանց և ո՛չ էլ հանգամանքներին:

Հարաբերությունները միասնական զարգացում կամ դեգրադացիա են: Եթե մեկն առաջ է գնում, իսկ մյուսը՝ կանգնած մնում տեղում, մարդիկ բաժանվում են:

Ճանապարհորդությունն արժի նրան, որպեսզի կյանքդ ծախսես դրա վրա:

Շարունակութունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել