Նորվեգիայի ափերին հայտնաբերված սատկած կետի ստամոքսի պարունակությունը տեսնելով՝ Բերգենի համալսարանի գիտնականները շոկի մեջ ընկան: Խեղճ ձկան աղիներում 30 պոլիէթիլենային տոպրակ ու պլաստիկե փաթեթավորումներ գտան: Դրանք խցանվել էին նրա մարսողական համակարգում և ուժեղ ցավ պատճառելով ի վերջո հանգեցրել էին մահվան:
Ցավոք սրտի, նման գտածոները առաջին դեպքը չեն: Հաշվարկել են, որ 2050 թվականին ծովերում ավելի շատ պլաստիկե տարաներ կլինեն, քան ձկներ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել