Tert.am-ը գրում է.
 Բիաթլոնի քառակի օլիմպիական չեմպիոն նորվեգացի Էմիլ Հեգլե Սվենդսենը հայտնել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունից առաջ երկու ամիս խուսափել է համբուրել իր հարսնացուին` վարակվելու վախի պատճառով: Այս մասին հաղորդում է NRK հեռուստաընկերությունը:
 «Մենք չենք համբուրվել դեկտեմբերից: Ամեն ինչ արել եմ, որ չհիվանդանամ: Գրպանում միշտ հակաբակտերիալ միջոց ունեմ: Ինձ համար ամենակարևոր բանն առողջ մնալն է», - պատմել է մարզիկը:
 Բիաթլոնիստի հարսնացու Սամանտա Սկուրգրանդը նշել է, որ ինքն է Սվենդսենին առաջարկել հրաժարվել համբույրներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել