Armenpress-ը գրում է.
 Մոսկվայում տրամադրված են Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հետագա դյուրացմանը եւ չեն բացառում դրա չեղարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, փետրվարի 8­ին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ նախօրյակին Պրահայում կայացած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում Է, որ «Կարասինը հաստատել Է այցագրային ռեժիմի հետագա դյուրացման տրամադրվածությունը՝ չբացառելով հեռանկարում նաեւ դրա չեղարկումը»:
 «Դա, այդ թվում, կախված Է տվյալ ուղղությամբ պատասխանատու աշխատանք կատարելու վրացական իշխանությունների պատրաստակամությունից»,­հայտարարել են նախարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ «կողմերը գոհունակությամբ են արձանագրել հումանիտար փոխանակումների եւ մարդկանց միջեւ շփումների աճող ինտենսիվությունը»:
 «Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ազատականացման շնորհիվ, որը ռուսական կողմից իրականացվել Է 2015 թվականի վերջին, Թբիլիսիում Ռուսաստանի շահերի սեկցիայի կողմից տրված այցագրերի թվաքանակը կրկնապատկվել եւ հասել 40 հազարի»,­հայտնել են ԱԳՆ­ում: Նախարարությունում նշել են, որ «կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների փուլային վերականգնման փոխշահավետ քաղաքականությունը շարունակելու մտադրությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»­ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել