էսօր մի քիչ շատախոս եմ, բայց որ սկսել եմ, ավարտեմ, վաղվանից կփորձեմ ավելի զուսպ լինել:
Ես այն երջանիկ ուսանողներից եմ եղել, որ ստիպված չեմ եղել գնահատականիս կամ հաջողություններիս համար վախենալով քաղաքականացվել: Իմ ուսանելու ժամանակ էլ քաղաքական իրավիճակը խառն էր, բայց ԵՊՀ ուսխորհուրդն այնքան քաղաքակիրթ էր, որ ուսանողներին չէր խառնում քաղաքական թոհուբոհին, ոչինչ չէր պարտադրում. միակ պարտադրանքը դահլիճում գտնվելն էր ու ցանկացած հետաքրքրող հարց տալը քաղաքական գործիչներին` որպես քաղաքացի: Ինքս, լինելով պատմության ֆակուլտետի ուսխորհրդի քարտուղար, երբեք ինձ պարտադրված չեմ զգացել որոշակի ակտիվություն ցուցաբերել ուսանողների մեջ քաղաքական հայացքներ ձևավորելու հարցում: Ցավում եմ բոլոր այն ուսանողների համար, ովքեր իրենց շահերն առաջ տանելու համար պատրաստ են սպառնալ, վիրավորել մյուս ուսանողներին` նրանց հայացքների համար: Իմ ուսխորհրդի նախագահը ավարտելուց հետո մտավ քաղաքականություն, բայց ուսանելու ընթացքում նա ուսանող էր... Հիմա էլ է զուսպ, ինչի համար, գտնվելով տարբեր քաղաքական ճամբարներում, շարունակում եմ խորին հարգանքով վերաբերվել նրան... Մեր ժամանակ ԵՊՀ-ն դեռ իրավամբ մայր բուհ էր....
Ասածս ինչ է. վաղն ավարտելու եք, գնահատականի խնդիր չեք ունենալու, բայց ունենալու եք հոգսեր, խնդիրներ ու ընկերների կարիք... Մի քիչ զուսպ, հանդուրժող ու ողջամիտ եղեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել