Տվյալների վերլուծության մասնագետ Վիկի Բոյկսը վերլուծել ու վեր է հանել այն ինֆորմացիան, թե ինչ գիտի ձեր մասին Ֆեյսբուքը։

Ահա ամենահետաքրքիրն այդ ցանկից.

  1. Բոլոր ձեր գործողությունները
Բոլոր տվյալները, որոնք դուք մուտքագրում եք Ֆեյսբուքում, պահպանվում են այնտեղ ընդմիշտ. ձեր հրապարակած գրառումները, ձեր այցելած իրադարձությունները, ձեր լայքերն ու շեյրերը, անձնական նամակներն ու տեսանյութերը։
 
Բացի դրանից՝ Ֆեյսբուքը հիշում է, թե ինչ սարքերով եք դուք մուտք գործել սոցիալական ցանց, երբ և ում եք ավելացրել ընկերների ցանկում կամ ջնջել ցանկից ու նմանատիպ տեխնիկական մանրամասները։

2. Ջնջած հրապարակումները
 
Նույնիսկ եթե ջնջում եք ինչ-որ մեկնաբանություն կամ ստատուս, այն մեկընմիշտ մնում է Ֆեյսբուքի սերվերներում։
3. Մինչև վերջ չգրված գրառումները
 
Ամենատարօրինակն այն է, որ Ֆեյսբուքը հիշում է ամենը, ինչ դուք գրում եք ստատուսը թարմացնելու համար նախատեսված դաշտում, նույնիսկ եթե հավաքում եք տեքստն ու հետո ջնջում։
4. Անուղղակի տեղեկություններ ձեր մասին
 
Ֆեյսբուքը վերլուծում է ձեր գործողություններն ու ձեր ընկերների գործողությունները, որ ստեղծի այլընտրանքային պատկեր. նման կերպ սոցիալական ցանցը հավաքում է տվյալներ այն մասին, թե ինչ լեզուներ եք դուք հասկանում, ինչ ապրանքներով եք հետաքրքրվում, որտեղ եք լինում, ինչքան եք վաստակում։
5. Այլ կայքեր այցելությունները
 
Ֆեյսբուքը հետևում է, թե ինչ կայքեր եք դուք այցելում նորությունների հոսքից կամ գովազդներից: Նույնիսկ եթե դուրս գաք ձեր աքաունթից, Ֆեյսբուքը ամեն ինչ կանի ձեր գործողությունների մասին իմանալու համար քուկիների միջոցով:
6. Պանորամա տեսանյութերը
 
Ֆեյսբուքը գրանցում է, թե 360 աստիճանի տեսանյութեր դիտելիս դուք որ կողմ եք նայում, ու այդ մասին հայտնում է տեսանյութի հեղինակին։
7. Ձեր դեմքը
 
Երբ ինչ-որ մեկը ձեզ նշում է իր հրապարակած լուսանկարի վրա, Ֆեյսբուքը դա ներառում է իր տվյալների բազայում, որ ճշգրտությամբ հետո կռահի նոր լուսանկարները, որոնցում դուք կաք։

Ի՞նչ անել, եթե այս ամենը Ձեզ դուր չի գալիս

Վիկի Բոյկիսը կազմել է 7 կանոն, որոնց նա խորհուրդ է տալիս հետևել յուրքանչյուրին, ով ցանկանում է սահմանափակել Ֆեյսբուքի հասանելիությունը տվյալներին։
 
1. Մի հրապարակեք չափից ավելի շատ անձնական տվյալներ։
 
2. Մի հրապարակեք ձեր երեխաների լուսանկարները, մանավանդ այն տարիքում, երբ հնարավոր չէ ստանալ նրանց համաձայնությունը։
 
3. Դուրս եկեք աքաունթից, երբ ձեզ այլևս հարկավոր չէ Ֆեյսբուքը։ Առանձին բրաուզեր օգտագործեք Ֆեյսբուքի համար։
 
4. Օգտագործեք գովազդն արգելափակող ծրագրեր։
 
5. Մի օգտվեք Ֆեյսբուքից (հատկապես մեսսենջերից) քաղաքական հավաքներ կազմակերպելու համար։
 
6. Ֆեյսբուքի հավելվածը մի օգտագործեք սմարթֆոնում։
 
7. Մի օգտագործեք Ֆեյսբուքի մեսսենջերը սմարթֆոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել