Картинки по запросу սարգիս գրիգորյանՍիրիայի հյուսիս-արևմուտքում` Հալեպից 35 կմ հեռավորության վրա գտնվող ալ-Բաբ քաղաքի համար շարունակվում են մարտերը մի կողմից քաղաքում ամրացած Իսլամական պետության, իսկ մյուս կողմից թուրքական զինուժի ու նրանց հովանու տակ գործող ընդդիմադիր խմբավորումների միջև:

Մարտերը տեղի են ունենում արդեն ալ-Բաբում: Թուրքիան արդեն ընդունել է, որ այսօր քաղաքում կորցրել է 2 զինվոր և ունեցել մոտ 15 վիրավոր:

Վաղուց էր պարզ, որ ալ-Բաբի համար Իսլամական պետությունը կատաղի դիմակայություն է ցուցադրելու, ինչը դրսևորվեց երկար ժամանակ քաղաքը պաշարած թուրք զինվորներից հաջող պաշտպանվելու ժամանակ:

Փորձը ցույց է տալիս, որ քաղաքային մարտերում ևս Իսլամական պետությունը հաջող է գործում: Թուրքական զինուժին լուրջ փորձություն է սպասվում ալ-Բաբում, առավել ևս, որ քաղաքին հարավից մոտեցող սիրիական կառավարական ուժերի առաջխաղացման ֆոնին` Թուրքիան փորձելու է արագ գործել ալ-Բաբն ազատագրելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել