Картинки по запросу արման մելիքյանԱդրբեջանը շարունակելու է շփման գծում զինված միջադեպեր հրահրելու իր քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմերը սեփական քաղաքական օրակարգի լուրջ վերանայում չկատարեն եւ Բաքվի կողմից ընտրած այս մարտավարությանը արդյունավետ կերպով հակազդող քայլերի ծրագիրը չգործարկեն: Երեւանն ու Ստեփանակերտը զլանում են այս ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ նախաձեռնել եւ այդ համատեքստում նաեւ պատասխանատու են շփման գծում մեր ունեցած ցավալի կորուստների համար: Այդուհանդերձ, Ադրբեջանի համար հաղթական ելքով արագընթաց պատերազմի հնարավորությունը բարձր չեմ գնահատում, եթե, իհարկե, մեր պարտությանն ուղղորդված կերպով նպաստող տարաբնույթ ներքին գործոններ ի հայտ չգան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել