Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«ԱՄՆ նախագահը, որքան Էլ նա տվյալ դեպքում սխալ լինի, այն մարդը չէ, որի ձեռքում է «մեխն ու չագուջը». օրենսդիր և դատական իշխանություններն ունեն իրենց «չագուջները», նույնպիսի գործիքներ ունեն նաև նահանգները և տեղական ինքնակառավարումը։ Թրամփն ասում է՝ փող չեմ տա այն քաղաքներին, որոնք փախստականների են ընդունում, Չիկագոյի քաղաքապետն ասում է՝ հեչ էլ տաս, միևնույն է՝ շարունակելու եմ ընդունել։ Կարծում եք՝ Թրամփը չէ՞ր ցանկանա այդ քաղաքապետի «գլխին բամփել»։ Հատկապես Թրամփը հաստատ կցանկանար։ Պարզապես նա դրա հնարավորությունը չունի։

Երբ ես խոսում եմ համակարգի և ոչ թե անձերի մասին, ես հենց դա նկատի ունեմ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել