Image result for ԹալիշԱյսօր ադրբեջանական բանակը կրկին հրանոթներից սկսել է կրակ արձակել Թալիշի ուղությամբ, քանի որ Թալիշը ադրբեջանական բանակի իրան դեմքն է, ու Զաքիր Հասանովը սեփական հրամանատարի գլխավորության չի կարողանում մարսել 2016 թվականի ապրիլի սկզբի խայտառակությունը:

Հենց Թալիշում ադրբեջանական հատուկ ջոկատայինները և վարձկան ահաբեկիչները շան ծեծ կերան հայկական հատուկջոկատայինների կողմից: Թալիշում, երբ ամբողջ տարածքը մի պահ իրենց տրամադրության տակ էր, չկարողացան մի քանի ժամից ավել պահել իրենց դիրքերը, որոնք, պետք է փաստենք, որ շատ նպաստավոր էին մարտեր վարելու համար: Սակայն նույնիսկ այդ պարագայում հսկայական զոհեր տվեցին, ու երբ մեր կողմից կապվեցին նրանց հետ, որպեսզի իրենց լեշերը գան և վերցնեն, ադրբեջանական կողմը հրաժարվեց զոհերի մարմիները վերցնելուց:

Թալիշը Զաքիր Հասանովի հայելին է, ու ամեն անգամ քարտեզի վրա այդ անունը կարդալուց նա գլուխը կախելու է բոլորի մոտ, քանի որ իր բանակի զինվորների մեծ մասը ապրիլին հենց այդտեղ սատկեցին ու ամբողջ օպերացիան ձախողեցին:

Այսօր նորից կրակի հրաման է տվել բանակին, որպեսզի հրանոթների ձայները մի փոքր մեղմացնեն ամոթի զգացողությունը, սակայն Թալիշում ամեն բան կարգին է, նույնիսկ հրանոթները չեն կարող ազդել Թալիշը պահող զինվորների մարտունակության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել