Առաջին «Վազ 2106»-ը ստեղծվել է 1976 թվականի փետրվարի 21-ին։ Երբ Տոլյատիիում նախագծում էին այս մեքենան, չէին էլ պատկերացնում, որ այն դառնալու է սովետական (հետո արդեն ռուսական) արտադրության ամենահաջողված մեքենան։ 

Վազ 2106-ի շարժիչը նույն իր նախորդինն էր՝ 2103-ինը, բայց ցիլինդրի ավելի մեծ դիամետրով ու աշխատանքի ավելի մեծ ծավալով՝ 1.57 լ։ Մեքենայի սրահը նույնպես մեծ փոփոխությունների ենթարկվեց։ Վազ 2106-ի արտադրությունը դադարեցվել է 2006 թվականին։

30 տարվա ընթացքում Վազ 2106 ավտոմեքենան մնում էր ամենապահանջվածն ու պոպուլյարը՝ շնոհիվ հարմարավետ սրահի ու դինամիկ հատկությունների։ Սակայն աստիճանաբար այն կորցրեց ակտուալությունը ոչ «ամենագնաց» լինելու ու դիզայնի հնանալու պատճառով ու 2006-ին տեղը զիջեց «երիտասարդներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել