Aravot.am-ը գրում է.
 Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող 8 հազար 48 քառակուսի մետր մակերեսով եւ 434 617 887 դրամ արժողությամբ Երեւանի Պարույր Սեւակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող շենքը ՊԵԿ-ից հետ վերցնել:
 Ինչպես տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից, ՊԵԿ-ին պատկանող շենքը վարչապետը որոշել է ամրակցել պետական գույքի կառավարման վարչությանը` հավանաբար վաճառելու նպատակով: Հիշեցնենք, որ կառավարության մի քանի նիստերում վարչապետը գերատեսչություններին հանձնարարականներ էր տվել «ունեցվածքը» գույքագրել ու ներկայացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել