Armenpress-ը գրում է.
 Ռուսաստանը կարող Է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչեւ չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: «Խոսքը վերաբերում Է հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տասից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարմանը: Սկզբում կմատակարարվի երկուսից մինչեւ չորս ինքնաթիռ: Եթե այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, մատակարարումը լավագույն դեպքում կսկսվի 2018 թվականի վերջին­2019­ի սկզբին: Կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019 թվականը, որովհետեւ թե՛ 2017, թե՛ 2018 թվականի պլանները կատարված են պատվերների եւ համալրող մասերի մատակարարման տեսանկյունից»,­պատմել Է նախարարը:
 Sukhoi SuperJet 100­ը ռուսական մերձմայրուղային մարդատար հանրանավ Է 98 ուղեւորների մինչեւ 4,4 հազար կիլոմետր տեղափոխելու համար: Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել Է 2008 թվականի մայիսին, առեւտրային շահագործման Է հանձնվել 2011 թվականին: Ինքնաթիռը հավաքվում Է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել