Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Ինչի՞ հանի, որ տեսնե՞ն, թե ինչպես է ինտենսիվ սպառազինում առաջնագիծը:
Պարզ է, որ եթե նույնիսկ այս մասշտաբի պայմանավորվածություններն են խախտվում, համենայն դեպս այս փուլում նույնիսկ խոսք չի կարող գնալ շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին:
Եթե նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը համալրվի, մեկ է, այս պայմաններում դա էլ խնդիր չի լուծի:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ փետրվարի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: