Մոտենում ես այդ հաստատություններից ցանկացածի ընդունարան և ասում, որ տեղեկանք է պետք: Ի սկզբանե ոչ մի գնացուցակ փակցված չէ տարածքում, տերմինալ կոչվածն իսպառ բացակայում է: Կվճարեք այնքան, որքան տեղեկատուում նստող ու վարժ կերպով, առանց կտրոն տրամադրելու գումարներ շորթող աղջիկը կասի: Գնացուցակը տատանվում է 1000-3000 դրամ: Իսկ եթե ուժային կառույցի կադրերի բաժինն այնքան տեղեկացված է, որ իր աշխատակցին ծախսի տակ չգցելու համար հարցման հատուկ ձև է տալիս, որպեսզի այդ թղթերը անվճար ստանա, ապա պատրաստ եղեք առնչվելու օրական 100 բաժակ սուրճ խմող բժիշկ-բուժքույրերի մուննաթ դեմքին, աշխատանքի իմիտացիա ստեղծող գործավարուհիների ու տնօրենի տեղակալների «դրսում սպասեք»-ներին և հաստատության տարածքում անվերջ թվացող վազքին: Այդ ամենից հետո փոշմանում ես, որ էդ 2000 դրամը չես շպրտել երեսներին, որ քո փոխարեն վազվզեն: Չնայած, եթե գումարը տաս, իրենք ձևերը գիտեն արագ ստանալու այն թղթի կտորը․․․
Պարոն Karen Karapetyan, սա կոռուպցիայի, պրիմիտիվ գողության դասական օրինակ է, որն արդեն տարիներ շարունակ բավական հաջող կերպով գորոծում է: Եթե հնարավոր է ՃՈ-ին 15 օրը մեկ տրամադրել տվյալների բազան, որպեսզի դիմողն ազատվի այդ քաշքշուքից ու անիմաստ ու անհայտ տեղ գնացող գումարներ տալուց, ապա ինչո՞ւ մնացած, գոնե պետական հաստատություններում դա չի ներդրվում: Կամ, ենթադրենք, իրոք դա վճարովի է մասնավոր դեպքերի կամ առանց հարցման ձևաթղթի ներկայացած մարդկանց համար: Այդ դեպքում որտե՞ղ են կտրոնները կամ ո՞վ է սահմանել 1000-3000 դրամ՝ մի կնքած թղթի կտորի համար: Ո՞ր են գնում այդ գումարները: Որպես կանոն՝ պետական մուծումը տերմինալներով 1100 դրամի կարգի է և պարտադիր կտրոնով, և քիչ թե շատ գիտենք, թե ուր է գնում:
Մի խոսքով, պարոն վարչապետ, հուսամ՝ ականջալուր կլինեք այս խնդրին ու հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացնեք դասական կոռուպցիայի այս տեսակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1675253766106828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել