Լինգարդը պատմել է, որ Մխիթարյանն ամենաշուտն է գնում մարզումներին, իսկ Պոգբան՝ ամենաուշըBarometer.am-ը գրում է.

"Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը պատմել է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ամենաշուտն է ժամանում անգլիական ակումբի մարզումներին:

"Ամենաշուտը գալիս է Մխիթարյանը: Նա շատ շուտ է գալիս մարզումներին:
Իսկ ամենաուշը գալիս է Պոգբան: Նա միշտ ուշանում է, էական չէ, թե ինչի համար, Պոլը միշտ ուշ է գալիս",- Լինգարդի խոսքը մեջբերում է "Sky Sports"-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել