- Հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին հետեւեք եւ միանաք հացադուլին։

- Ես ընդունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային մոտեցումը՝ իրեն հասանելի միջոցներով պայքարել մեր երկրում օրենքի գերակայության հիմունքի հաստատելու համար։ Այն հանգամանքը, որ նա անձնապես իրեն է դնում վտանգի տակ եւ ոչ թե ՀՀ քաղաքացիներին, վկայում է նրա՝ պատասխանատվության բարձր զգացում ունենալու մասին։

- Այսինքն՝ հնարավո՞ր է, որ Դուք էլ միանաք իրեն։

- Ես համարում եմ, որ, այո, հնարավոր է։ Դա կախված կլինի իրադրությունից։ Վստահ եմ, որ մեր ազգի լավագույն ուժերը պետք է համախմբվեն, - ասել է ամենայն հայոց սովյալը «Առավոտ»-ի լրագրողին։

Արդեն էս հացադուլն էլ այնքան ֆետիշացրին, որ հիմա երկնքից մի հատ սուրբ էլ իջնի ու հացադուլ անի, էս մեր էքսցենտրիկների պատճառով մարդիկ էլ բանի տեղ չեն դնելու։ Թե ասա ի՞նչ եք կապիկություն անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել