Զուրաբյան Լյովիկը վերջապես հասավ իր նպատակին, համենայն դեպս, 99 տոկոսով. ՀԱԿ հիմնադիր համագումարում ընտրվելու է Լեւոն Զուրաբյանի կողմից միանգամայն վերահսկելի վարչություն, իսկ Լ. Զուրաբյանն ընտրվելու է ՀԱԿ վարչության նախագահ:
Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ի դիակը անցավ Զուրաբյանի լիիրավ տիրապետության տակ, բայց ինքն էլ ա հասկանում, որ ինքը էնքան չկա ինչ-որ բան առաջնորդելու համար, որ անգամ սենց անշնչացած դիակի տեր լինելը դժգոհություններ է առաջացնում ՀԱԿ-ում, ու որպեսզի դրանք գոնե մի քիչ մեղմվեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը կլինի ՀԱԿ անվանական նախագահը։
Դե իսկ փոխնագահների անունները հայտնի են արդեն հիմա. կուսակցությունը կունենա երեք փոխնախագահներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀՀՇ նախկին փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Դե իսկ Արամ Մանուկյանն էլ կլինի քարտուղարը։
Կարելի էր իհարկե մի քիչ ավելի շատ էմոցիաներ արտահայտել, բայց դե, ոնց ասվում է՝ մեռելների հետևից վատը չեն խոսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել