Image result1. Նա ձեզ հետ միաժամանակ չի պառկում քնելու և երկար նստում է համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Իսկ նախկինում ոչինչ չէր կարող ձեզ շեղել իրարից: Բայց եթե դա ֆուտբոլի եզրափակիչ խաղ չէ և ոչ էլ աշխատանքի կարևոր առաջադրանք, և նա այնուամենայնիվ ձեզ հետ անկողնում չէ, նշանակում է՝ նրա համար այնտեղ ավելի հետաքրքիր է:

2. Նա սկսել է ավելի շատ պոռնո նայել: Տղամարդկանց մեծամասնությունը շարունակում է պոռնո նայել նույնիսկ երջանիկ հարաբերություններում: Բայց եթե նա սկսել է էկրանի աղջիկներին ավելի հաճախ նախապատվություն տալ, քան ձեզ` իրական կնոջը, որն իր կողքին է, դա տագնապալի նշան է:

3. Նա քնում է սեքսի ընթացքում: Ծիծաղելի է հնչում, բայց դա երբեմն պատահում է և ակնհայտորեն ցույց է տալիս, որ դուք նրա համար հետաքրքիր չեք:

4. Նախկինում սեքսից հետո դուք գրկում էիք իրար, իսկ այժմ նա անմիջապես քնում է: Դա երբեմն նորմալ է, երբ դուք հոգնած եք: Բայց երբ դա երեկոյի սովորական ավարտ է դառնում…

5. Նա այլևս ձեզ չի նայում սեքսի ընթացքում: Տղամարդիկ տեսողական արարածներ են, նրանք գրգռվում են կանանց տեսքից, իսկ եթե նա ձեզ չի նայում, գուցե արդեն ուրի՞շ մի բան է գրգռում նրան:

6. Նա վիրավորական եղանակով մեկնաբանում է ձեր կազմվածքը և կատակներ է անում այդ առումով, թե որքան կոնֆետ եք կերել գիշերը կամ որ անհրաժեշտ է ձեզ մարզասրահի աբոնեմենտ նվիրել (և մենք դա ասում ենք այն դեպքում, երբ դուք գուցև գիրացել եք, բայց շատ քիչ): Գուցե այդպես նա փորձում է ձեզ ուրիշ բան ասել:

7. Նա ուղղակիորեն ասում է, որ իրեն դուր չի գալիս ձեր սեքսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել