Կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթը հաջողությամբ օգտագործում են կենցաղում և բժշկության մեջ: Ճիշտ օգտագործման դեպքում այս միջոցը կարող է օգնել շատ կենցաղային իրավիճակներում:

Ներկայացնում ենք կալիումի պերմանգանատի օգտակար հատկությունները:

Կալիումի պերմանգանատի լուծույթի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է դրա ուժեղագույն օքսիդացնող, ախտահանող և հակամիկրոբային հատկություններով:

Կալիումի պերմանգանատն օգտագործում են ավանդական և ոչ ավանդական բժշկության, կոսմետոլոգիայի, այգեգործության մեջ…

   

Մաշկի վնասվածքները ողողելու և մշակելու համար կարևոր է կալիումի պերմանգանատի լուծույթը ճիշտ պատրաստելը:

Դրա համար մոտ 10 բյուրեղներն ամբողջովին լուծում են 1 լ ջրում:

Հետո խտությունը հարմարեցնում են՝ ելնելով լուծույթի գույնից. այն պետք է թույլ վարդագույն լինի:

Ավելի թունդ լուծույթը կարող է լորձաթաղանթի այրվածք առաջացնել:

Առանձնակի կարևոր է, որ հեղուկում ոչ մի ամբողջական բյուրեղ չմնա. մաշկին հպվելիս այն կարղ է այրվածք առաջացնել:

Կալիումի պերմանգանատի կիրառումը՝

1. Քերծվածքների, միջատների խայթոցի, մաշկի բորբոքումների, պառկելավերքերի առաջացման առաջին նշանների դեպքում մաշկը սրբում են կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթով թրջված բամբակով:

2. Հերպեսից և ստոմատիտից շատ արագ ազատվելու համար խնդրահարույց մասերը ողողում են կալիումի պերմանգանատի բաց գույնի լուծույթով:

3. Մեծ վերքերը կալիումի պերմանգանատով չեն մշակում, միայն ծայրերը:

4. Ոտքերի առատ քրտնարտադրության դեպքում կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթով վաննաներ արա, հետո հատուկ քսուքներ օգտագործիր: Կալիումի պերմանգանատով վաննաները կօգնեն նաև կոշտուկների դեպքում:

5. Աղիների խանգարումների, փորլուծության, թունավորման կասկածի դեպքում կալիումի պերմանգանատի թույլ վարդագույն լուծույթը (2 բյուրեղ 200 մլ ջրով) խմում են: Միջոցն աղիներին օգնում է մաքրվել և ավելի արագ հանել տոքսիններն օրգանիզմից:

6. Կալիումի պերմանգանատն անփոխարինելի է այգեգործության մեջ, քանի որ արդյունավետ է վնասատուների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարում: 0,5%-անոց լուծույթի մեջ (0,5 գ կալիումի պերմանգանատ 100 մլ ջրի հետ) թրջում են սերմերը՝ հիվանդությունների կանխարգելման համար: Դրանով նաև ախտահանում են հողը՝ երիտասարդ բույսերը հիվանդածին միկրոբներից պաշտպանելու համար:

7. Ավելի թույլ լուծույթը (1,5 գ. 10 լ ջրի համար) օգտագործում են ելակը, վարունգը, լոլիկն ալյուրանման ցողից պաշտպանելու համար:

8. Կալիումի պերմանգանատի լուծույթով կարելի է վերացնել կատվի հետքերը փափուկ կահույքի և գորգերի վրայից: Հոտի չեզոքացումը երաշխավորված է, բայց հետքեր թողնելու վտանգ կա (ավելի լավ է՝ ստուգիր աննկատ մասում):

Անհատական տանելիությունը կամ ալերգիան կարող են հակացուցում լինել կալիումի պերմանգանատի օգտագործման համար: Այս միջոցն օգտագործելուց առաջ լավ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կարևոր է: Կալիումի պերմանգանատն անհամատեղելի է ակտիվացված ածուխի կամ այլ հեշտ օքսիդացող նյութերի հետ միաժամանակյա օգտագործման համար:

Փոշու շիշը պահիր երեխաների համար անհասանելի և հեշտ օքսիդացող նյութերից հեռու տեղում, որոնք կալիումի պերմանգանատի բյուրեղներին հպվելիս կարող են բռնկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել