Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Զոլաքար գյուղի 5 բնակիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել