Картинки по запросу տնտեսական հանցագործությունԻնչպես գիտենք, տնտեսական հանցագործություններ են համարվում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելը, ապօրինի ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառությունը, մաքսանենգությունը, կեղծ սնանկություն հայտարարելը և այլ դեպքեր: Չնայած վերահսկողական անհրաժեշտ մեխանիզմին՝ իրավապահ մարմինների և տնտեսվարողների միջև հարաբերությունները և շփումը պետք է հասցնել նվազագույն մակարդակի:

Շատ կարևոր է առաջ քաշել օրենսդրական փոփոխությունների հարցը, որը ենթադրում է տնտեսական հանցագործությունների դեպքում հանցակազմերի հստակեցում: Տնտեսական հանցագործությունների բացահայտումը իրենից ենթադրում է տուգանքից ընդհուպ ազատազրկում, ինչին առաջարկվում է այլընտրանք: Այս հարցը ունի կարգավորման կարիք: Որպես լուծում իրավապահ մարմինների միջամտության հնարավորինս նվազեցումն է: Անհրաժեշտ է նաև ապաքրեականացնել որոշ տնտեսական խախտումները, իսկ առկա տույժ և տուգանքները հնարավորինս նվազեցնել:

Կարող է տպավորություն ստեղծվել, որ նման կերպ հնարավոր է թուլացվեն վերահսկողական մեխանիզմները, սակայն ավելի խորքային ուսումնասիրության դեպքում կտեսնենք, որ թիրախում ֆինանսական լրացուցիչ հոսքերի ներգրավումն է: Մասնավորապես՝ եթե որոշ տնտեսական խախտումների դեպքում տնտեսվարողը տեղափոխվում է բանտ, ապա նոր մոդելի դեպքում, մեղմացնելով մի շարք դրույթներ, հնարավորություն է տրվում խախտում արած տնտեսվարողին մարել իր առկա պարտավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել