1. Առատաձեռն և բարոյական - Դուք ձգտում եք դառնալ ամենալավը: Դուք բարձրագույն ամբիցիաներ և ստանդարտներ ունեք: Մարդկանց կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է, բայց ավելի դժվար է Ձեզ` ինքներդ Ձեր հետ: Դուք ջանադրաբար աշխատում եք, բայց էգոիստ չեք: Դուք աշխատում եք, որովհետև ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել: Դուք սիրում եք, քանի դեռ Ձեզ չեն վիրավորել: Դրանից հետո… չեք դադարում սիրել: Շատ քիչ մարդիկ կարող են ըստ արժանավույն գնահատել այն ամենը, ինչ Դուք անում եք:

2. Հմայիչ և ճշմարտացի - Դուք պատասխանատու մարդ եք, ով սիրում է հոգ տանել ուրիշների մասին: Դուք հավատում եք ազնիվ աշխատանքին և հեշտությամբ Ձեզ վրա պարտավորություն եք վերցնում: Դուք լավ բնավորություն ունեք: Դուք վառ, արագ և սրամիտ մարդ եք:

3. Խելացի և մտախոհ - Դուք գերազանց մտածող եք: Ամենակարևորը Ձեր մտքերն ու գաղափարներն են: Ձեր հայացքները և տեսությունները Դուք քննում եք միայնության մեջ: Դուք լեզու եք գտնում նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել: Դուք երբեք մակերեսային չեք լինում: Դուք փորձում եք անել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ եթե հասարակության մեծ մասը համաձայն չէ Ձեզ հետ:

4. Խորաթափանց և փիլիսոփայական - Դուք յուրահատուկ հոգի եք: Ձեր կողքին չկա մեկը, ով գոնե մի փոքր նման է Ձեզ: Դուք ինտուիտիվ եք և մի փոքր զվարճալի: Ձեզ հաճախ ճիշտ չեն հասկանում, և դա վիրավորում է Ձեզ: Ձեզ անձնական տարածություն է պետք: Դուք մարդ եք, ով ընդգծված տեսնում է կյանքի լուսավոր և մութ կողմերը: Դուք շատ էմոցիոնալ եք:

5. Վստահ և իշխող - Դուք շատ անկախ եք: Ձեր սկզբունքն է՝ «Ինքս կանեմ»: Հույսներդ դնում եք միայն Ձեզ վրա: Դուք գիտեք՝ ինչպես ուժեղ մնալ Ձեր և այն մարդկանց համար, ում սիրում եք: Դուք գիտեք, թե ինչ եք ուզում: Միակ բանը, ինչ պահանջում եք մարդկանցից, անկեղծությունն է: Դուք պատրաստ եք ճշմարտության:

6. Հմայիչ և եռանդուն - Դուք ուրախ մարդ եք: Դուք ներդաշնակության մեջ եք ամբողջ աշխարհի հետ: Դուք էնտուզիազմով լի եք: Դուք միշտ «կողմ եք»: Հաճախ զարմացնում եք մարդկանց: Բայց ինչ անել, Դուք միշտ այնպիսին եք, ինչպիսին կաք: Ձեզ ամեն ինչ հետաքրքիր է, և Դուք հեշտությամբ տարվում եք: Եթե ինչ-որ բան Ձեզ հետաքրքում է, Դուք այն պետք է մանրամասնորեն ուսումնասիրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել