604թ. — մահացել է Հռոմի Պապ Գրիգոր I-ը, կաթոլիկ եկեղեցու սուրբ (ծ. 540)։
1519թ. — իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։
1685թ. — ծնվել է Ջորջ Բերկլին՝ անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս (մահ. 1753թ.)
1913թ. — Ավստրալիայի մայրաքաղաքը դարձավ Կանբեռան։
1922թ. — Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը։
1938թ. — ծնվել է Վլադիմիր Մսրյանը՝ թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (մահ. 2010թ.)։
1942թ. — ծնվել է Ռատկո Մլադիչը, Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 Բոսնիական պատերազմի ժամանակ։
1968թ. — Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992թ. նույն օրը դարձավ հանրապետություն։
1974թ. — «Մարս-6» սովետական տիեզերական կայանը իջավ Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
2011թ. — Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել