Image result for turkey greeceԹուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը փետրվարի 5-ին կոչ է արել Հունաստանին, երկու հարևան երկրների միջև ծագած խնդիրների լուծումը տալ երկխոսության գնալու միջոցով, այլ ոչ թե «սադրիչ հայտարարություններով» էլ ավելի սրել Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները: Ֆիքրի Ըշըքի կոչի հասցեատեր է եղել է իր հույն պաշտոնակիցը՝ Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Քամմենոսը:
«Իհարկե, կան խնդիրներ, որոնք չեն բացահայտված չեն եղել մինչև հիմա: Բայց որ այս խնդիրների լուծումը չպետք է դառնա վեճի առարկա և դրանք պետք է լուծում ստանան բացառապես բանակցային ճանապարհով, դա ձեռնտու է առաջին հերթին Հունաստանին»,- ասել է Ֆիքրի Ըշըքը Թուրքիայի հարավարևմտյան Քոջաելի նահանգում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ակտիվի հետ հանդիպման ժամանակ: Նա հատկապես մի քանի անգամ շեշտել է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի հայտրարարությունները օգուտ չեն բերի Հունաստանին, ավելին՝ մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի երկրին:
Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ է արել Հունաստանին զերծ մնալ արկածախնդրությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել