Related imageԼիբանանյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում այդ երկրի շուրջ 6 հազար քաղաքացիներ և Լիբանանում ապրող պաղեստինցիներ մեկնել են Սիրիա և միացել տարաբնույթ ծայրահեղական կառույցների՝ հիմնականում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին: Լիբանանցի «ջիհադականներից» առնվազն 1300-ը սպանվել է սիրիական պատերազմում:

Իսկ հիմա՝ ամենահետաքրքիրը. չնայած այն իրողությանը, որ Լիբանանը ևս սահմանակցում է Սիրիային հյուսիսից և արևելքից, այդուհանդերձ, այստեղից դեպի Սիրիա իսլամականների հիմնական ճանապարհը դարձյալ հանդիսացել է հենց թուրք-սիրիական սահմանը. Բեյրութի օդանավակայանից կամ Միջերկրական ծովով հասել են Թուրքիա, որտեղից էլ անցել Սիրիայի տարածք:

Վերոնշյալ հանգամանքն ամենաակնհայտ ապացույցն է այն իրողության, թե Սիրիայի որ հարևանի մեղքով, որ երկրի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության, աչքակապության հետևանքով Սիրիայի տարածքը վերածվեց բազմազգ «ջիհադականների» հավաքատեղիի, պոտենցյալ ահաբեկիչների դարբնոցի, ովքեր այսօր արդեն ուղղակիորեն սպառնում են ամբողջ աշխարհի անվտանգությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել