Картинки по запросу շիրակ օդանավակայանԱյսօր շատ է խոսվում Գյումրի քաղաքի՝ որպես Շիրակի կենտրոնի վերակենդանացման անհրաժեշտության մասին: Գյումրի քաղաքի զարգացմանը նոր լիցք տալու համար կարևոր նշանակություն ունի նաև Գյումրու Շիրակ օդանավակայանի գործարկումը: Դեռևս հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Իսկ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:

Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում կայացվեց օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Ապա նոյեմբերի 3-ին հայտարարվեց, որ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Դեկտեմբերի 15-ին՝ 8-ամսյա դադարից հետո, Շիրակ օդանավակայանը կրկին վերագործարկվեց: «Պոբեդա»-ն իր առաջին թռիչքը կատարեց: Շաբաթական երեք չվերթ է նախատեսված: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ):

Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվում են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: «Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում՝ Fly & Bus ծառայության միջոցով: «Շիրակ» օդանավակայանի գործարկման արդյունքում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք, իսկ 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:

«Շիրակ» օդանավակայանի գործարկումից հետո օգտագործվում են առկա հնարավորությունների մի մասը միայն: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այժմ ակտիվ բանակցություններ է վարում մի շարք ավիաընկերությունների հետ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար: Օդանավակայանի կոնցենսիոները համատեղ հետևողական ակտիվ աշխատանքներ է տանում՝ միտված «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացմանը։ Դեռևս 2014-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորներն ազատվել են «օդի հարկից», վերջերս օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկման սակագինն իջեցվեց 50 տոկոսով և օդանավակայանից օգտվող բոլոր ավիաընկերությունների համար սահմանվեց ավիաօդերևութաբանական անվճար սպասարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել