Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Վերջերս բարեկամներիցս մեկը պատմեց, որ մի փորձառու քաղաքական գործիչ, որն այդ պահին պատգամավոր չէր, իր մոտ էր հրավիրել բարեկամիս և սկսել իր սովորական, 25 տարվա հանգերգը՝ «պետք է մի բան անել, որ այս երկիրը...» և այլն։ Բարեկամս ընդհատել է այդ ձանձրալի մենախոսությունը և ասել՝ «ուզում ես պատգամավո՞ր դառնալ, ես քեզ իմ ուժերի չափով կօգնեմ, բայց «երկիրը»  դրա  հետ մի խառնիր»։
 
Իսկապես, կան մարդիկ, որոնք թեկուզ մի գումարման պատգամավոր լինելով՝ այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մանդատի։ Պատճառները հասկանալի են։ Նախ՝ ամեն տեղ չէ, որ 600 հազար դրամ աշխատավարձ են տալիս, իսկ դրա դիմաց դա կարող ես գրեթե ոչ մի բան չանել։ Երկրորդ՝ «երկրի հզորների» և օլիգարխների կողքին պտտվելը բարոյական բավարարվածություն է պատճառում։ Եվ վերջապես՝ դա հնարավորություն է տալիս միջնորդելու տարբեր տնտեսական հարցերով։ Ընդ որում, դա անում են թե իշխանամետ և թե ընդդիմադիր պատգամավորները։
 
«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել