Image result for usa iranԹրամփը սկսել է իրավաքաղաքական որոշակի ճնշումներ բանեցնել Իրանի նկատմամբ: Սա ինչ-որ տեղ փորձ է ստուգելու կամ գնահատելու Իրանի ղեկավարության հնարավոր արձագանքները: Այս կերպ Թրամփի վարչակազմը հստակեցնում է, թե ինչ ձևաչափով կընթանան ԱՄՆ-Իրան առաջիկա հարաբերությունները:
Մյուս կողմից՝ Իրանը մայիսին նախապատրաստվում է նախագահական ընտրություններին, և այս համատեքստում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունում հնարավոր կտրուկ տեղաշարժերը անթույլատրելի են իշխող վերնախավի համար: Չպետք է բացառել այն սցենարը, որի համաձայն՝ Իրանի նկատմամբ ճնշումների բանեցմամբ Վաշինգտոնը ձգտում է ազդել ընտրությունների ընթացքի վրա և դրանով թուլացնել իրանական կողմի դիրքերը երկկողմ հարաբերություններում: Իրանական կողմն իր հերթին ամերիկյան ճնշումների հակակշռման, երկրում նախընտրական պայքարի ու ընտրությունների անցկացման գործընթացի կայունության ապահովագրման տեսանկյունից կարևորում է Ռուսաստանի դերը: Վերը նշվածի հաստատումն էր այն, որ Իրանն ու Ռուսաստանը որոշակիացնում են մարտի վերջերին դեպի ՌԴ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի նախատեսվող այցելությունը: Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը մասամբ պայմանավորված կլինի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ընթացքից, որն առավել առարկայական կդրսևորվի առաջիկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել