Related imageՏղամարդկանց մոտ պոտենցիայի խնդիր առաջանում է տարբեր տարիքում, տարբեր պատճառներով:

Ահա մի քանի վարժություն, որոնք կարող են օգնել նման խնդիրների առկայության դեպքում:

Այս վարժություններն ուղղված են ներքին օրգանների մկանների աշխատանքի, առնանդամի շրջանում արյան շրջանառության բարելավմանը:

Դրա հետ մեկտեղ բարելավում է էրեկցիան և պոտենցիայի նկատելի բարձրացում է նկատվում:

Վարժություն N1. Շքերթային քայլ: Ուղիղ կանգնեք, ձեռքերը՝ ներքև: Փորձեք հնարավորինս բարձր քայլքով քայլել, բարձրացրեք ծունկն ու սեղմեք փորին:

Վարժություն N2. Քար ենք պահում: Ուղիղ կանգնեք, ձեռքերը՝ գոտկատեղին: Ծնկները մի փոքր ծալեք, հետո ավելի ուժեղ ծալեք, ձգեք ու թուլացրեք հետույքի մկանները: Պատկերացրեք, որ պետք է պահեք դրանց մեջտեղում դրված քարը: Այնուհետև ուղղվեք և մինչեւ վերջ մի բացեք ծնկները:

Վարժություն N3. Սքիփփինգ: Ուղիղ կանգնեք, ծնկները մի փոքր ծալեք: Դրանից հետո տեղում վազք սկսեք, սակայն ոտնաթաթերը հատակից մի կտրեք: Հերթականությամբ ոտքերը հատակից պոկեք միայն «կրունկները»: Այդպիսով՝ դուք արագորեն մի ոտքից մյուսի վրա եք փոխվում և ծնկները հնարավորինս առաջ եք պահում:

Վարժություն N4. Կամուրջ: Հարկավոր է մեջքի վրա պառկել: Ծնկները պետք է կիսածալված վիճակում լինեն, թաթերը՝ հատակին հենված, ձեռքերը՝ մարմնից հեռու: Մեջքը հավասարաչափ դիպչում է հատակին: Վարժությունը կատարելու ընթացքում բարձրացնում եք հետույքն ու իջեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել