Ներկայացնում ենք Էմբեր Ռաշդիին՝ Օրեգոնից, ով 24 տարեկանում տառապել է ավելորդ քաշից: Նա սննդի նկատմամբ անառողջ վերաբերմունք է ունեցել, կշռել է մոտ 300 կգ:

Նա չի կարողացել նույնիսկ քայլել առանց օգնության: Աղջիկն ապրել է իր ծնողների և ընկերոջ՝ Ռոուդիի հետ, գրեթե փողոց դուրս չի եկել:

Ռոուդին այնքան էլ դեմ չի եղել ընկերուհու ավելորդ քաշին, բայց ինչ-որ պահի դա սկսել է խանգարել նրանց սեքսուալ կյանքին, ուստի երիտասարդը վշտացել է:

Ավելորդ կիլոգրամներն ազդել են ամենի վրա, ինչ շրջապատել է Էմբերին: Ավելին՝ ճարպի շերտերի մեջտեղում սկսել են վարակներ առաջանալ: Այդ ժամանակ աղջիկը որոշել է մասնակցել «Իմ 600 ֆունտը» շոուին:

Այդ ժամանակ նա կերել է օրական 4-5 հսկայական բաժին սնունդ + նախուտեստներ և ընթացքում մի քիչ ուտելը:

Նա սննդից իսկական կախվածություն է ունեցել: Վերջապես Էմեբերը որոշել է ստամոքսի փոքրացման վիրահատության դիմել:

Առաջին հանդիպման ժամանակ բժիշկն ասել է, որ հանձն կառնի Էմբերի դեպքը, միայն եթե նա ինքնուրույն 10 կիլոգրամով նիհարի: Աղջիկն ընդունել է այդ մարտահրավերը:

Ողջ ընտանիքն Օրեգոնից Հյուսթոն է տեղափոխվել: Էմբերը փոխել է իր սննդակարգը և սկսել է նիհարել:

Բժշկի հետ հանդիպելուց առաջ նրան հաջողվել է նիհարել մոտ 8 կիլոգրամով, բայց նա, այնուամենայնիվ, հանձն է առել օգնել աղջկան:

Վիրահատությունից 7 ամիս անց Էմբերը նիհարել է 41 կիլոգրամով: Նա սկսել է սպորտով զբաղվել և սեփական օգտակար բաղադրատոմսերը հորինել:

Վիրահատությունից մեկ տարի անց աղջիկը նորից հանդիպել է բժշկին:

Բոլորը զարմացել են, Էմբերը 68 կիլոգրամով նիհարել էր: Երբ աղջկա քաշը եղել է 115 կգ, բժիշկը համաձայնվել է մաշկի նվազեցման ևս մեկ վիրահատություն անել:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել