Գավառում 4 մարդ պահածոյից թունավորվել է Փետրվարի 2-ին, ժամը 4-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1968 թ. ծնված Տիգրան Ե.-ն, 1991 թ. ծնված Վիգեն Ե.-ն, 1971 թ. ծնված Վարդուհի Ա.-ն և 1994 թ. ծնված Շուշաննա Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1994 թ. ծնված Գարիկ Ե.-ն հաղորդում է տվել, որ տանը ընտանիքի անդամները կերել են պահածոյացված սնունդ և թունավորվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել