Ալեքսիս Օհանյանը Reddit-ում պատմել է իր փախստական նախնիների պատմությունըAravot.am-ը գրում է.
 Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հարթակում հրապարակած բաց նամակում իր վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության նկատմամբ և պատմել Ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը: Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Երկու շաբաթ արտասահմանում անցկացնելուց հետո անհամբերությամբ սպասում էի՝ երբ եմ այս շաբաթ վերադառնալու ԱՄՆ:
 Բայց կիրակի, երբ վայրէջք կատարեցի Լոս Անջելեսի օդանավակայանում՝ վստահ չէի՝ ինչ երկիր եմ վերադառնում: Նախագահ Թրամփի վերջին հրամանը ոչ միայն հակասահմանադրական է, այլև խորապես հակաամերիկյան: Անկախ ամեն ինչից՝ մենք ներգաղթյալների ազգ ենք: Տեխնոլոգիաների աշխարհում մենք հաճախակի ենք խոսում սթարթափերի «անազնիվ առավելությունների» մասին, որոնք թույլ են տալիս հարված հասցնել մրցակիցներին: Փախստականներին և ներգաղթյալներին ընդունելը եղել է մեր երկրի, և իմ՝ որպես ձեռնարկատիրոջ, անազնիվ առավելությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել