ԼՂ հարցում փոխադարձ ընդունելի, փոխզիջումային և խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. ԶախարովաArmenpress.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը: Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ՝ հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը "սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին"։ Զախարովան կարծում է, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է գնահատի իր անվտանգությանը սպառնացող վտանգները: "Ես կարծում եմ, որ հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը",-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ իր երկիրը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտությունը: "Սակայն ցանկացած նախաձեռնության կարևորագույն առաքելությունը պետք է լինի գիտակցումը, որ փոխադարձ ընդունելի և փոխզիջումային, խաղաղ կարգավորմանն այլընտրանք պարզապես չկա: Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հենց այդ կոնկրետ խնդրի լուծմանը",-ասել է Զախարովան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել