Похожее изображениеՈրպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու: Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար: Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի…
Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն: Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ: Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել…
Մի բան հաստատ է.
-Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք:
Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք:
Եթե ուրանանք նրան, նա էլ մե՛զ կուրանա:
Եթե մենք մինչև իսկ հավատարիմ չմնանք,
Նա հավատարիմ է մնում, քանզի չի կարող ինքն իրեն հակասել:
Այս բոլորը հիշեցրո՛ւ բոլորին և Աստծու առաջ պահանջի՛ր նրանցից, որ միմյանց հետ վեճ ու կռիվ չանեն, մի բան, որ օգուտ չունենալուց բացի՝ լսողների հավատն էլ քանդում է:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-14)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել