Հարցում. ամերիկացիների 40 %-ը կողմ է Թրամփի իմփիչմենթինBarometer.am-ը գրում է.

Ամերիկացիների 40 տոկոսը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթին: Այս մասին են վկայում Public Policy Polling ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքները:

Իմփիչմենթին դեմ է արտահայտվել հարցվածների 48 տոկոսը, 12 տոկոսը ձեռնպահ է մնացել:

Սոցհարցման մասնակիցների 52 տոկոսն ասել է, որ կնախընտրեր նախագահի պաշտոնում տեսնել Բարաք Օբամային, 43 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին:

Սոցհարցումն անցկացվել է հունվարի 30-31-ը՝ 725 գրանցված ընտրողի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել