Картинки по запросу էրդողանԵս գրեթե վստահ եմ, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրահավաքից հետո ազատ կարձակվեն բոլոր այն ձերբակալվածները, որոնք Էրդողանի համար հանդիսանում են քաղաքական խոչընդոտ: Խոսքս մասնավորապես վերաբերում է քրդամետ HDP-ի ղեկավար կազմին, պատգամավորներին և շարքային անդամներին: Էրդողանը նպատակ ունի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում լինել ավելի քան 40 քաղաքներում, որոնք փաստացի գնտվում են HDP-ի վերահսկողության տակ: Նա իր ճանապարհից մաքրում է, գոնե ժամանակավորապես, քաղաքական ընդդիմադիրներին, որոնք իր ղեկավարման տարիների շատ լուրջ խնդիրներ են ստեղծել երկրում՝ կապված Թուրքիայի տարածքային ամբողջության հետ: Ես նաև կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի մեկնարկումից Թուրքիայում նոր թափով կսկսվի քրդերի պայքարը: Կարծում եմ, որ պարտիզանական պայքարն այս անգամ կարող է լինել թերևս ամենակազմակերպվածն ու փոխհամաձայնեցվածը տարբեր քրդական միավորների հետ: Չի բացառվում, որ Էրդողանը կփորձի կրկին քաղաքական դաշտ բերել քրդերի մոտ մեծ հեղինակաություն վայելող, քրդական ազատագրական շարժման ղեկավար, Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլահ Օջալանի ուղերձները, որոնք քրդերի համար առ ոչինչ են, քանի որ նրանք վստահ են այդ ուղերձների կեղծության և շինծու լինելու մեջ: Այս օրերին քրդական երիտասարդական շարժումները ինքնակազմակերպվում են, հանդես են գալիս տեսաուղերձներով, որով կոչ է արվում փետրվարի 15-ից միանալ ընդհանուր պայքարին և պայքարել Օջալան «ամի»-ի գաղափարների իրականացման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել