Տոնական հունվարը նահանջեց, և ձմռանը մնաց միայն մեկ ամիս: Այդ հրաշալի նորության կապակցությամբ առաջարկում ենք անցնել փոքրիկ թեստ, որը կօգնի որոշել ինչպես անցկացնել ձմռան վերջին ամիսը:

Ի՞նչ է ձեզ սպասվում: Ինչի՞ վրա կենտրոնանալ: Ընտրեք ձեզ դուր եկած քարտը և իմացեք.

Քարտ 1

Հավաքեք ձեզ և պատրաստվեք փոփոխությունների: Մի՛ վախեցեք փակել հին դուռը (իսկ միգուցե երկուսը) և գնալ դեպի նոր և դեռևս անհայտ բանի կողմը: Թող դժվարությունները ձեզ չվախեցնեն: Պատկերացրեք, որ վախերը մութ ուժեր են, որոնք փորձում են խանգարել ձեզ հասնել ցանկալիին: Ամբողջապես վստահեք ձեզ, դարձեք մի փոքր էգոիստ: Առողջ էգոիզմի կաթիլը ձեզ հաստատ չի խանգարի:

Քարտ 2

Գլխավոր խորհուրդը ձեզ՝ մի շտապեցրեք իրադարձությունները: Համբերությամբ լցվեք և վստահ եղեք նրանում, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի: Համբերատար եղեք մտերիմների հանդեպ: Եթե նույնիսկ ձեզ թվում է, որ նրանք սխալ են, տիրապետեք ձեզ: Փետրվարը ձեզ համար էմոցիոնալ ամիս է, այդ պատճառով աշխատեք չնյարդայնանալ մանրուքներից: Հաճախ զբոսնեք, լսեք երաժշտություն և թուլացեք: Մի խոսքով՝ փնտրեք զբաղմունք, որը ձեզ կհանգստացնի:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել