Ոչ բոլորը գիտեն, որ Իրանում, ըստ էության, կա, ասենք, ասպես, նաև «չերևացող» գաղափարական-քաղաքական վերնախավ, որի կայացրած որոշումները, որպես կանոն, ավելի գործուն են և ազդու, քան «երևացող» հատվածինը: Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշված վերնախավի ներկայացուցիչներից մեկն է:

Այս առումով, դատելով առկա տեղեկատվությունից, հենց վերջինիս նախաձեռնությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ նախօրոք չծրագրված հանդիպում անցկացնելու փաստն ուղղակի ցուցիչ է այն հսկայական լրջության և կարևորության, որով Իրանը պատրաստվում է հանդես գալ Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:

Եթե նույնիսկ մի պահ հաշվի չառնենք Վ. Սարգսյանի այցի մյուս բոլոր ձեռքբերումները, ապա թեկուզ միայն նշված հանդիպման, այն էլ՝ իրանական կողմի նախաձեռնությամբ, կայանալու հանգամանքն ինքնին խոսում է այցի իրոք բացառիկ հաջողության մասին՝ ձեռքբերում, որն անպայմանորեն պետք է ամրակայվի հետագա սերտ գործակցությանը միտված քայլերով:

#ՀայաստանԻրանբարեկամություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել