Մի քանի ժամ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները Istipress.com (https://www.youtube.com/watch?v=TWSDPAIETgE ) կայքի տեսանյութը սկսեցին տարածել, որտեղ երեկ Արցախի Թալիշ գյուղի ուղղությամբ դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ գերեվարված ազերի ասկյար Էլնուր Հուսեինզադեյի հարազատները և հատկապես մայրը բացահայտեցին Ադրբեջանի ՊՆ-ի սուտը, ըստ որի՝ Էլնուրը զինվորական չէ։ Էլնուր Հուսեյնզադեի մայրը՝ Սաիդա Հուսեյնովան, լրագրողին ասել էր, որ իր որդին զինվոր է և վերջին չորս ամիսներին ծառայում էր ադրբեջանական բանակում որպես պայմանագրային զինծառայող։ Կինն ակամայից բացահայտել էր Զաքիր Հասանովի գերատեսչության սուտը, որի պատճառով վերջինս խայտառակվեց։ Այս իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմում շատ երկար չմտածեցին։ Առաջնորդվեցին «Չկա տեղեկություն, չկա և խնդիր» կարգախոսով, և քանի որ մեր արևելյան հարևանների մոտ ամբողջ լրատվական դաշտը վերահսկվում է մեկ կենտրոնից, մեկ հրահանգով էլ հարցը «լուծեցին». բոլոր ազերիական կայքերը շատ արագ հեռացրին այդ լուրը, որը մի քանի ժամվա մեջ տասնյակ հազարավոր մարդիկ էին ընթերցել։ Եթե հիմա մեկը փորձի ապացուցել, որ այդպիսի տեղեկություն է եղել հրապարակված համապատասխան կայքում, ապա ապացույցներ չունի, եթե, իհարկե, չի նկարահանել այն։  Այսպիսի մեթոդներով «ազատամիտ և ժողովրդավար» Ադրբեջանում պայքարում են արդարության և խոսքի ազատության դեմ։ Հիմա պատկերացնում եմ, թե որտեղ են Էլնուրի ծնողները և հարազատներից շատերը։ Չեմ զարմանա, եթե վաղը սույն հանցագործ ասկյարի մայրը մի նոր հարցազրույց տա և հայտարարի, որ իր որդին հարբեցող է և թմրամոլ։ Ու նրանք ազգոհի հրաժարվում են նրանից։ Դա Ադրբեջանում շատ ընդունված է։ Այդ ժամանակ ազերիական մամուլը այդ ամենը շատ արագ կտարածի, իսկ Ալիևի գրպանային մեկնաբանները և վերլուծաբաններն էլ շատ լուրջ դեմքով կվերլուծեն, թե ինչպես թմրամոլ Էլնուրը «դոզա» չստանալու պատճառով դավաճանեց Ալիևներին և անցավ հայերի կողմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել