Картинки по запросу ձկնարտադրություն

Ձկնաբուծությունը Հայաստանում որպես տնտեսության ճյուղ ձևավորվել է 1920-ական թվականներին։

2010 թվականին ձկնաբուծական լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հա էր, որից 1860,7 հա-ն՝ Արարատի, իսկ 722 հա-ն՝ Արմավիրի մարզում։ ՀՀ-ում ջրային մակերեսի յուրաքանչյուր հա-ից ստացվել է միջին հաշվով 1,96 տ ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ ու խավիար արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա և այլ երկրներ։

ՀՀ-ում արդյունագործ, նպատակներով բուծում են սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ պնդաճակատներ, թիաքիթ, ճապոնական կարպ (կոյ), աֆրիկյան լոքո, թառափազգիներից՝ սիբիրյան և ռուսական թառափներ, սաղմոնազգիներից՝ ծիածանափայլ և ոսկեփայլ իշխաններ, Գեղարքունիքի կարմրախայտ և այլն։

ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2016թ.-ին Հայաստանից արտահանվել է 3.589 մլն դոլար մաքսային արժեքով 773.2 տոննա ձուկ։ 2015թ. ցուցանիշների համեմատ արտահանման ծավալներն աճել են 19.84%-ով, իսկ մաքսային արժեքը նվազել է 11.87%-ով։

Հ.գ. Չինաստանը, Նորվեգիան և Թայլանդը ձուկ արտահանող ամենախոշոր երկրներն են: Սկսած 2002 թ-ից` առաջատար արտահանողը Չինաստանն է: Նրան է պատկանում 2008թ-ի ձկան և ձկնային ապրանքատեսակների համաշխարհային արտաhանումների 10%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել