Картинки по запросу կոնյակՀայաստանում արտադրությունը հիմնադրվել է 1887 թ., վաճառական Ներսես Թաիրովի կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։ Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար:

Այսօր նույնպես կոնյակագործության լավագույն ավանդույթները շարունակվում են: Հայկական կոնյակը լայն պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս: Կոնյակի արտադրության ծավալները աստիճանաբար ավելանում են: Դա են վկայում ԱՎԾ տվյալները, որոնց համաձայն՝ 2016թ.-ին Հայաստանում արտադրվել է 21,529.2 հազար լիտր կոնյակ։ 2015թ. ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 27%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել