Image result for մերկելArmenpress-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Ավելի ուշ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կքննարկվի փախստականների հետ կապված հարցը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը նախօրեին հայտնել էր, որ Թուրքիայում հանդիպումների ժամանակ Մերկելը բարձրացնելու է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարման հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել