Картинки по запросу աշոտ ասատրյանՀայաստանում, եթե դեմ ես իշխանությանը, ապա գռանտակեր ազգի դավաճան ես, ով փորձում է ներսից քանդել պետությունը, եթե դեմ ես ընդդիմությանը, ապա ծախված իշխանամետ ես, ով փորձում է քանդել միասնական ընդդիմությունը: Կներեք հարցիս համար՝ մենք ձեր ձեռը կարողա՞ կրակն ենք ընկել:
Մի քանի ամսից ընտրություններա, դեռ երևի ոչ մեկ կոնկրետ ոչ մի բան չի առաջարկել ժողովրդին: Ում նայում ես, ասումա ՝ դրել եմ թեկնածությունս, որ ինձ ընտրեք: Հա, ախպերս, հարց չկա, բայց չէ, մի հատ կա՝ ինչի՞ համար: Այ էս հարցը օդում կախվածա: Այսքան տարի դեպուտատ ես, իմ համար ի՞նչ ես արել, կամ այսքան տարի դեպուտատներ կային, որ բան չէին անում, դու գալիս ես, ի՞նչ անես: Անտանելի խայտառակ վիճակում ենք, քիչա մնում ասեն՝ հորս արև, պտի ինձ ընտրես, այ ստրուկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել