Պետական պարտքի աճը վտանգավոր չէ՞. ինչ է մեկնաբանում ֆինանսների նախարարըArmlur.am-ը գրում է.
 Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն իսկ կազմում է 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար, որից 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։ Ստացվում է, որ տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով /342.5 մլն դոլարով/: 2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում փորձում էր արդարացնել պետական պարտքի աճը՝ նշելով. «Ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ. մենք մեծացրինք արտաքին պարտքը։ Սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»,- հավաստիացրեց Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել