Շորթում կատարելու պահին ոստիկանները բերման են ենթարկել Հրազդանի բնակչին

 Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն զանգահարել է ոմն Կարեն եւ սպառնացել անձնական բնույթի տեղեկություններ հայտնել  ամուսնուն, եթե չտա 1000 դոլար: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ Շորթում: Գումարը ստանալու պահին ոստիկաննրը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցից բերման են ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ , նախկինում դատապարտված 39-ամյա Արթուր Խաչատրյանին:
 Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթած գումարը: Կատարվում է  նախաքննություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել