Картинки по запросу Վրաստանը տուրիզմՀարևան Վրաստանը վերջին տարիներին դինամիկ առաջընթաց է գրանցում տուրիզմի ոլորտում: Մասնավորապես՝ 2015թ.-ի համեմատ անցյալ տարի 7.6% աճ է արձանագրվել նշված ոլորտում: Մոտ 6.4 մլն այցելու և 2 լրդ դոլարի օգուտ է ունեցել Վրաստանը 2016թ.-ին: Ընդ որում՝ զուտ զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2.7 միլիոնի:

Ոլորտի պատասխանատուների խոսքով՝ տարեցտարի զարգացում է ապրում նաև ձմեռային տուրիզմի ուղղությունը, ձմեռային հանգստի սիրահարների թիվը ևս ավելացել է: Հայտնի է, որ վերջին տասնամյակում Վրաստանը մեծ գումարներ է ծախսել հատկապես ծովային հանգստավայրերն ակտիվացնելու ուղղությամբ, սակայն զուգահեռաբար ախատանքներ են իրականացվել նաև «ձմեռային» զբոսավայրերը զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ենթակառուցվածների բարելավման և առավել հարմարավետ պայմանների ստեղծմամբ հնարավոր է եղել ավելացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի հիշյալ ծառայությունները:

Հ.Գ. Մեկ բացասական հանգամանք, այդուհանդերձ, կարելի է առանձնացնել, այն է՝ տարեցտարի Վրաստանի զբոսաշրջային հանգստավայրերում տրամադրվող ծառայությունների գները աճ են արձանագրում: Գուցե դա պայմանավորված է ինչ-որ չափով սպասարկման որակի բարելավմամբ կամ, որ ավելի տրամաբանական է, այդ ծառայությունների պահանջարկի աճով: Բոլոր դեպքերում ոլորտի պատասխանատուները պետք է հետևողական լինեն այդ հարցում ևս, որպեսզի նման զարգացումները հակառակ, բացասական էֆեկտի չհանգեցնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել