Artsakhpres.am-ը գրում է.
 Քիմիկոս, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր Գագիկ Ներսիսյանն ասել է, որ լաբորատորիայում արտադրվելու են տարբեր բուսայուղեր, քսուքներ, որոնք կարող են օգտագործվել սննդակազմում, կենցաղում, ինչպես նաև տարբեր հիվանդությունների դեմ:
 «Մենք ներկայումս աշխատանքներ ենք տանում գետնանուշի յուղի տեխնոլոգիական փակ ցիկլի ստացման ուղղությամբ: Այն Հայաստանում և Արցախում երբեք չի արտադրվել և կենցաղում դեռևս կիրառություն չունի: Աշխարհի բնակչության 40-50 տոկոսը, որպես բուսայուղ օգտագործում է գետնանուշի յուղը: Այն լավ վիտամինային պարունակություն ունի, բավականին շատ են չհագեցած ճարպաթթուները, ինչն օգտակար է աթերոսկլերոզի բուժման համար: Այն օգտակար է նաև սիրտանոթային հիվանդություններ ունեցողների համար: Մենք ծրագիր ենք նախապատրաստում Արցախում գետնանուշի արտադրություն կազմակերպելու համար: Նախատեսում ենք ոչ միայն գետնանուշի մշակումը կազմակերպել, այլ նաև՝յուղի արտադրություն: Մեր ժողովրդին պիտի սովորեցնենք, որ այն, որպես սննդային արժեք, արևածաղկի յուղից ավելի գնահատելի է»,- մանրամասնել է Գ. Ներսիսյանը և ընդգծել, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն աշխատանքներ է տանում, որ գետնանուշի յուղն Արցախի կենցաղում և արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել