Ավելորդ քաշից կարճ ժամանակահատվածում ձերբազատվելու խնդիրն անհանգստացնում է մեծ թվով մարդկանց:

Սակայն գաղտնիք չէ, որ նրանց մեծ մասը ցանկանում է սպասված արդյունքի հասնել առանց հոգնեցուցիչ վարժությունների ու հյուծիչ դիետաների:

Հատուկ նրանց համար ներկայացնում ենք արդյունավետ բաղադրատոմս, որի օգտագործման դեպքում հնարավոր է նիհարել գիշերը` քնած ժամանակ:

Ստորև ներկայացված բաղադրատոմսն այրում է ավելորդ ճարպերն ու կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը:

«Հրաշագործ» ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`

  • Կես լայմ կամ կիտրոն,
  • 2 ճաշի գդալ տնական մեղր,
  • 1 թեյի գդալ դարչին, 250 մլ ջուր:

Պատրաստման եղանակը՝

Հարկավոր է ջուրը եռացնել ու դրան ավելացնել դարչինը, այնուհետև թողնել, որ ջուրը հովանա և ավելացնել մեղրն ու կիտրոնի քամած հյութը:

Ստացված ըմպելիքը դնել սառնարանը, հետո հանել ու խմել կեսը` քնելուց առաջ, իսկ մնացած մասը` առավոտյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել